Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սեպտեմբերի 26-ին՝ ԱԺ արտահերթ նիստ

Սեպտեմբերի 26-ին՝ ԱԺ արտահերթ նիստ
25.09.2016 | 09:04

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 26-ին` ժամը 12-ին, կգումարվի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Մի շարք հարցերի թվում նիստի օրակարգում ընդգրկված է նաև «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Դիտվել է՝ 3361

Մեկնաբանություններ